Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` փետրվարի 25-ին` ժամը 04:50-ին, «Զվարթնոց» օդանավակայանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օդանավակայանի մեկնման սրահից կաշառք վերցնելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Հովհաննես Գիբոյանը: Թերթի տեղեկություններով` Գիբոյանը Երևան-Մինսկ չվերթի հաշվառման ժամանակ չվերթի ուղևորներից մեկից պահանջել է 50 ԱՄՆ դոլար, որպեսզի նշված չվերթի ուղևորին և նրա կնոջը պատկանող 40 կգ-ից ավելի կշիռ ունեցող բեռը թաքուն անցկացնի: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթը տեղեկացել է, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: