ITAR-TASS-ը գրում է. Ինդոնեզական Սումատրա կղզու Սինաբուրգ հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է 16 մարդ: Այս մասին հայտնում է Antara ազգային լրատվականը:

Տասնյակ մարդիկ էլ անհետ կորած են համրավում: Աղետի վայրում փրկարարները շարունակում են որոնել մահացածների մարմինները: Սինաբուրգ հրաբուխը «արթնացել» է մի քանի ամիս առաջ և հազարավոր մարդիկ՝ մոտակա գյուղերից, ստիպված են եղել լքել իրենց տները: