ԱՄՆ-ում Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի եւ համահայկական ուսանողական ասոցացիայի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ակցիա է տեղի ունեցել, որից հետո Հայոց ցեղասպանության հեշտեգը Twitter-ում և այլ սոցիալական ցանցերում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Այս մասին գրում է Asbarez.com-ը :

Ուղարկված թվիտների քանակը հասել է 16.715-ի : «Հայոց ցեղասպանության» հեշտեգը 2 ժամ մանցել է երկրորդ հորիզոնականում, այնուհետև 2 ժամ մնացել է 3-րդ հորզոնականում: Հազարավոր մարդիկ մտել են տարբեր սոցիալական ցանցեր, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը քնարկման թեմա դարձնեն: