Այսօր Ազգային Ժողովի նիստին մասնակցելու էր եկել նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Պարոն Պողոսյանը ամանորյա տոներից առաջ հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, սակայն օրերս հայտարարություն տարածեց, որ հետ է վերցնում մանդատը վայր դնելու դիմումը:

Այս կապակցությամբ YerevanNews.am-ը զրուցեց պարոն Պողոսյանի հետ պարզելու համարդ արդյոք հնարավոր չէր ավելի վաղ քննարկել խմբակցությունում մանդատը վայր դնելու հարցը, որպեսզի հիմա կարիք չլիներ կրկին հետ վերցնելու.«Ես արդեն նշել եմ, որ դա եղել է իմ որոշումը և կարիք չի եղել խմբակցությունում քննարկելու հարցը: Հիմա հասկանլով, որ իմ այդ քայլով կարող էի վնասել խմբակցությանը և կշեռքի նժարին դնելով բոլոր փաստերը որոշել եմ հետ վերցնել դիմումս խմբակցությանը վնաս չհասցնելու համար»,- նշեցպարոն Պողոսյանը: