Ատրճանակով զինված մի մարդ է ներխուժել Մոսկվայի N 263 դպրոց և պատանդ վերցրել 24 հոգու : Այս մասին այսօր հայտնել է LifeNews-ը:

Ըստ որոշ տվյալների, զինված մարդը ատրճանակով սպառնացել է անվտանգության աշխատակցին և ստիպել նրան տանել կենսաբանության դասարան, որտեղ այդ պահին դաս էին անցկացնում տասներորդ դասարանցիները: Անվտանգության աշխատակցին հաջեղվել է սեղմել «խուճապային կոճակը» և ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր: Ոստիկանությունը շրջապատել է դպրոցի շենքը և մյուս աշակերտներին դուրս հանել դպրոցից: Սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան և մեկ ուսուցիչ:

Ավելի ուշ lenta.ru-ն հայտնեց, որ վիրավորված ոստիկաններից մեկը մահացել է: Ինչպես արդեն հայտնի է, մահացածը կրտսեր սերժանտ Սերգեյ Բուսուևն է: Իսկ մյուս վիրավոր ոստիկանի մասին ոչին չի հաղորդվում:

Ինչպես հայտնի է հանցագործը պատանդ է վերցրել 22-24 աշակերտ, իսկ ընդհանուր դասարանում սովորում է 26 աշակերտ: Ենթադրվում է, որ հանցագործը աշակերտներից մեկի հայրն է, սակայն նա դեռ ոչ մի պահանջ չի ներկայացրել: