Այսօր խորհրդրանի նիստում հաշվիչ հանձնաժողոի ձևավորման շուրջ խոհրդարանական ըննդիմության միջև անհամաձայնություններ ծագեցին:
«Եթե ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջով նախատեսված աշխատանքներին, ուրեմն դավադիր վերաբերմունք են դրսևորում ԱԺ աշխատանքին ու իրենք իրենց հանձնառությունը չեն իրականացնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ հաշվիչ հանձնաժողովը, որը փաստորեն բաղկացած է լինելու միայն կոալիցոն խմբակցությունների անդամներից, նորմալ կարող է գործել ու իրականացնել իր աշխատանքները: «Քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ամեն ինչի համար, մենք նախկինում համաձայնության էինք եկել ընդդիմության մեր գործընկերների հետ, որ տարաձայնություններ չլինեն ու իրենք հանձնաժղովի անդամ լինեն, գիտեք, որ նախկինում կազմավորվում էր հավասար հարաբերակցությամբ, ով քանի տոկոս ձայն է վերցրել: Իսկ հիմա խնդիրը ծագեց ոչ թե քվեարկության քարտերի գողացման, կամ ձեռքով քվեարկելու արդյուքնում, այլ , որ դրանից հետո մարդիկ փորձեցին 70 հոգանոց խմբակցությանը թելադրել ,որ չորս հոգով կարող են հավաքվել, հանաձաժողովի նախագահ ընտրել և հասարակությանն էլ ներկայացնել ,որ իբրև թե իրենք գործ են անում՝ չմտածելով, որ ամեն նստաշրջանից առաջ հաշվիչ հանձնաժողովը նորից պետք է ձևավորվի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքերով, հաշվիչ հանձնաժողովը որևէ բան որոշելու խնդիր չունի, այլ որշում է նախագահի ու քարտուղարի խնդիրը, և այն քվեաթերթիկները, որոնք կասկածելի է և անվավեր է ճանաչում:
Ըստ նրա՝ ընդդիմության գործողությունների արդյունքում նախադեպ է ստեղծվում, որ հանձնաժողովի անդամները կարող են անել այնպես, որ չընտրվի հանձնաժղովի նախագահ, տեղակալ:
Նշենք, որ ԱԺ նիստում հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը դարձել էր բուռն բանավեճի առարկա: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել էր հաշվիչ հանձնաժողովում հանրապետականների թիվն ավելացնել` 2-ից դարձնելով 5 անդամ, այսինքն ՝ մեծամասնություն, ինչին դեմ արտահայտվեցին Դաշնակցությունը,«Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը: