ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ է աշխատողը գործատուից պահանջել, որ իր աշխատավարձից պահումներ չկատարեն:
Ի պատասխան ՀԱԿ պատգամավորի հարցադրմանը, Արտեմ Ասատրյանն ասաց
«Գործատուներն ունեն օրենքով սահմանված հնարավորություն՝ կատարելու պարտադիր կուտակային վճարումներ այն անձանց համար, ովքեր պարտադիր կուտակայինի մասնակից են, երկրորդը՝ այն անձիք, ովքեր կամավոր միանում են համակարգին, գործատուն ևս կարող է կատարել պարտադիր կուտակային վճարումներ և նորից եմ նշում, եթե օրենքով սահմանված պատասխանատվության միջոցը կասեցված է, դա չի նշանկում, որ պարտաճանաչ գործատուները, որոնք կատարում են իրենց օրենսդրական պարտավորությունները, պետք է դա պայմանավորեն սանկցիաներ կիրառելով կամ չկիրառելով»:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախարարից խնդրեց իր ուղիղ հարցին տալ ուղիղ պատասխան, սակայն նախարարն այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը։