Lenta.ru-ն գրում է. Ամերիկյան հանրահայտ կինոռեժիսոր Վուդի Ալենը հերքել է այն մեղադրանքը, որը ներկայացրել էր նրա որդեգրած դուստրը՝ Դիլան Ֆեռոուինը: Այս մասին հայտնել է Agence France Presse-ը:

Ինչպես հայտնել է Վուդի Ալենի պրես-գործակալը, 28-ամյա դստեր մեղադրանքները սուտ են և անազնիվ: Շուտով Վուդի Ալենը անձամբ կհերքի իրեն ուղղված մեղադրանքները: Դստեր նկատմամբ բռնություն իրականացնելու Վուդի Ալենի գործը արդեն դատարանում է և անկախ հետախույզները ոչ մի ապացույց չունեն նրա դեմ: Նշել է Վուդի Ալենի պրես-գործակալը:

Ավելի վաղ նրա դուստրը բաց նամակ էր ուղարկել The New York Times-ին, որում հրապարակավ խոսել էր հոր՝ իր հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու մասին, երբ նա ընդամնեը 7 տարեկան էր: