Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին այսօր՝ փետրվարի 3-ին, մեղադրանք են առաջադրել: Այս մասին YerevanNews.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրել: Մամուլի տեղեկություններով՝ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ոստիկանությանն էր ներկայացրել առանձնատան տեսախցիկների ձայնագրությունը: