«Վերջին շրջանում Սերժ Սարգսյանին կարևոր այցերի ժամանակ ուղեկցող, ՌԴ գործընկերոջ՝ Պատրուշևի հետ Կորեայում հանգստացած–«երիտասարդացած» Արթուր Բաղդասարյանը, նախորդ օրը պատասխանելով լրագրողների, այդ թվում և Քոչարյանին առնչվող հարցերին, բաց տեքստով ասել էր Քոչարյանի վերադարձը չի բացառվում։

Հիշեցնենք, որ Քոչարյանի օրոք Ա․ Բաղդասարյանը պաշտոնանկ արվեց։ Այս հայտարարությունը մի բան է նշանակում՝ իշխանությունները պատրաստ են նաև այդ «պայքարին»։ Ապա ասել էր նաև, որ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իշխանությանը լոյալ կուսակցություններ են, միջին օղակի բավական չինովնիկներ ունեն, այսինքն՝ դժվար է նրանց ընդդիմության մեջ «տեսնելը»։

Սակայն ԱԽ քարտուղարը կարծում է, որ կուտակային կենսաթոշակի հարցով պետք են իրավական վերանայումներ, իսկ ՌԴ-ի հաշվով ինքը նամակ է գրել իր գործընկերոջը՝ Ն. Պատրուշևին, որպեսզի վերջինս հստակեցնի՝ վիզային մեղմ ռեժիմ կիրառվելո՞ւ է Եվրասիական երկրների համար, ինչի ցանկությունը Ռուսաստանում կա։ Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի և մյուսների պասիվացման ֆոնին Արթուր Բաղդասարյանի այս ակտիվացումը, ըստ որոշ լավատեղյակների, պատահական չէ՝ այն ունի հեռահար նպատակներ, ինչպիսին առայժմ չի ասվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։