«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը։ «Ժամանակի» տեղեկություններով՝ պաշտոնանկության հիմնական պատճառն այն է, որ վերջինս մի խոշոր գործի շրջանակներում շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին, մասնավորապես՝ նրան չի զեկուցել գործի որոշ ուշագրավ մանրամասներ։

Բացի այդ, մի քանի տարբեր գործերով «տանիք է կանգնել» որոշ պաշտոնյաների, ինչպես նաեւ կատարել ռուսաստանցի մի հեղինակության հանձնարարություններ։ Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի պաշտոնանկության պատճառ դարձած գործում ներգրվված է կամ առնչվում է նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ խնդիրն այնքան է սրվել, որ առաջիկայում կարող է բարձրացվել նաեւ Մովսիսյանի պաշտոնանկության հարցը։ «Եթե նրան չհաջողվի խնդիրը լուծել հօգուտ իրեն, ուրեմն հաջորդը հաստատ Մովսիսյանն է լինելու»,- փոխանցեցին մեր աղբյուրները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում