«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի միջանցքներում լայն թափով տեսախցիկների տեղադրման գործընթաց էր սկսվել։ Երկու տեսախցիկ տեղադրվել է ՀՀԿ խմբակցության վերեւում, մի տեսախցիկ՝ դեպի ՀՀԿ տանող միջանցքում, մեկը՝ դեպի ՀՅԴ տանող հատվածում։
Արդեն օրվա երկրորդ կեսին բանվորները տեղափոխվեցին ԲՀԿ եւ ՕԵԿ հարկաբաժին։ Թե ինչու է խորհրդարանի ղեկավարությունը որոշել համատարած տեսախցիկներ տեղադրել ԱԺ միջանցքներում եւ որքան արժե այդ «հաճույքը», դեռ հայտնի չէ։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում