«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին ավտոերթ է կազմակերպում։ Վերջինս բաց նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իրազեկելով ակցիայի մասին։

Երթից հետո հանրահավաք տեղի կունենա Ազատության հրապարակում։ «Ժողովուրդ»-ը փորձեց Պ. Հայրիկյանից պարզել, թե ինչու է հանրահավաք անում այն նույն օրը, երբ հանրահավաք է նախատեսել նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Բարով անի, ես չեմ խանգարում ոչ մեկին, հնարավոր է՝ միասին անենք, խնդիր չէ։ Դա մեր օրն է»,- պատասխանեց մեր զրուցակիցը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում