«Չորրորդ իշխանությունը» գրում է. «ՀՀ կառավարությունը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2009-2013 թվականների ընթացքում կառավարության, նախարարությունների և առընթեր մարմինների համար գնված բոլոր ծառայողական ավտոմեքենաների ցանկը, որում նշված են նաև մատակարար ընկերությունները, մեքենաների արտադրության տարեթվերը, մակնիշները, մոդելները, գնման եղանակները և գները։
Բավական ուշագրավ ցանկ է, ըստ որի վերջին չորս տարում պետական կառույցների համար ձեռք է բերվել 4,84 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 552 ավտոմեքենա։ Դա կազմում է 12 մլն դոլար։ Ավտոմեքենաների ձեռքբերման հարցում իրեն պարզապես հավասարը չունի ՀՀ ոստիկանությունը։ Վերջինս գնել է 237 ավտոմեքենա 1,818 մլրդ դրամ (4,45 մլն դոլար) արժողությամբ։ Սակայն ավտոմեքենաների գերակշիռ մասը ՊՊԾ և ՃՈ ծառայության համար են գնվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։