ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը արդյունավետ է գնահատում այս նստաշրջանում հայաստանյան պատվիրակության աշխատանքները։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը։
«Մամուլում բարձրացված հարցերը ոչ պրոֆեսիոնալ են, և կարելի է ասել՝ փոքր–ինչ դեմագոգիկ։ Ելույթների չափով չպետք է որոշել աշխատանքի լրջությունը։ Եվրոպայի խորհուրդը դա կառույց չէ, որտեղ լուծվում են Հայաստանի հարցերը։ Այստեղ լուծվում են համաեվրոպական հարցեր»,– ասաց նա։
Նրա խոսքերով, աշխատանքի զգալի մասը չի երևում։
Հարցին, թե արդյո՞ք ԵԽԽՎ–ում բարձրացվել է գերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը, նա պատասխանեց, որ Ադրբեջանում հայ գերու հետ կապված հարցը բարձրաձայնել է Նաիրա Զոհրաբյանը։
«Ոչ հրապարակային հարց եղել է, սակայն քանի որ դա ԵԽԽՎ մանդատից դուրս է, որևէ ակնկալիք չունենք։ Վեհաժողովի նախագահը անդրադարձ կկատարի այդ հարցին, երբ Ադրբեջանը ստանձնի քարտուղարությունը, մինչ այդ ես ակտիվ քայլ ԵԽԽՎ–ից չեմ սպասում»,– պատասխանեց Դավիթ Հարությունյանը։