Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացի փողոցի խաչմերուկից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 45-ամյա Իսրայել Սարգսյանին: Վերջինս կասկածվում է հունվարի 27-ին հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբորը՝ Արթուր Սաֆարյանին, սպանելու մեջ:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Իսոն աշխատում է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայում՝ որպես փոխնախագահ:
YerevanNews.am-ը կապ հաստատեց Դուքենդո ֆեդերացիայի մամուլի բաժնի, որտեղ էլ հերքեցին տարածված լուրով ասելով.
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ նյութում նշված անձը «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ չէ, ներկայումս չի համարվում ֆեդերացիայի անդամ, քանի որ 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ արդեն իսկ ավարտվել է նրա բոլոր լիազորությունները Դուքենդո ֆեդերացիայի հետ:
Նախկինում նա եղել է պարզապես ֆեդերացիայի անդամ, իսկ փոխնախագահի պաշտոն նա երբեք չի զբաղեցրել»: