Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ-ում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին իր հարցերն ուղղեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով անդրադարձել էր հավկիթի շուկայում տիրող իրավիճակին: Սակայն, պետք է նշել, որ պատգամավորը միայն այդ հարցը չէր հղել, սակայն նրա մյուս հարցերը, կարելի է ասել, անպատասխան մնացին կամ էլ շրջանցվեցին:
Մասնավորապես, Արծվիկ Մինասյանը հարց էր ուղղել նաև կարմիր գծանշումների մասին, նշելով, որ արդար մրցակցությունը չի պահպանվել, կուտակային կենսաթոշակային համակարգի , հաշվիչ մեքենաների, և տուժված սպառողների մասին:
Անդրադառնալով հաշվիչ մեքենաների խնդրին, պատգամավորը նշել էր, որ կրկին անդամ չի պահպանվում բաց և արդար մրցակցության կանոնները:
Սակայն պետք է նշել, որ այս հարցերից Շաբոյանը քիչ թե շատ պատասխանեց միայն կարմիր գծանշումների հարցին: Նա հայտնեց, որ իրենք ուսումնասիրում են միայն այն դեպքում, եթե տվյալ ոլորտի հետ կապված ահազանգ է լինում:
«Եթե օրինակ բարձրացնում եք կարմիր գծանշումների խնդիրը, մենք ձեր ահազանգը հիմք կընդունենք և կզբաղվենք այդ հարցերով: Մեր հանձնաժողովը փոքր է և չենք կարող բոլոր խնդիրներին միանգամից անդրադառնալ», - նշեց նա: