Lenta.ru-ն գրում է. երեք երիտասարդ մատուցողուհիներ՝ յուրաքանչյուրը առանձին, 5000-ական դոլարի կտրոններ են ստացել` ռեստորանում գտնվող մի կին հաճախորդից: Այս մասին հայտնում է Assocaited Press-ը:
Ինչպես նշել է մատուցողուհիներից մեկը, այդ օրը, որ նրանք ստացել են կտրոնները, ռեստորանում բավականին քիչ թվով հաճախորդ է եղել: Նրանք ընկերուհիներով խոսելիս են եղել կյանքի, ուսման և ապագա  նպատակների մասին: Մի կին հաճախորդ լսելով նրանց խոսակցությունը, որոշել է յուրաքանչյուրին նվիրել 5000-ական դոլար և ասել, որ այդ գումարը նրանք պետք է ծախսեն ուսման վրա և այն ամենի, ինչը հետագայում իրենց պետք կգա: Իհարկե սկզբում մատուցողուհիները հրաժարվել են վերցնել գումարը, բայց հաճախորդը պնդել է և նրանք վերցրել են նվերները: