Այսօր ԱԺ ելույթների ժամին իր խոսքով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով խոսեց ՏՄՊՊՀ թերությունների մասին:
Առաջին հերթին պատգամավորը նշեց, որ կա Գլոբալ մրցակցության ինդեքս, որը բաղկացած է երեք մասից և երկրորդը վերաբերում է շուկայի մրցակցությանը: Այստեղ, Բագրատյանի խոսքերով, ե143 երկրների շարքում մենք միշտ գրավել ենք 93, 97, 98 հորիզոնականները և միայն մեկ անգամ բարելավվել ենք մեր դիրքերը՝ հայտնվելով 82-րդ հորիզոնականում:
«Մեզնից միշտ առաջ են Վրաստանը, Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը», - նշեց նա:
Անդրադառնալով այլ հարցերի և ավարտելով իր ելույթը հատկացված ժամանակից երկու րոպե շուտ, ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Նենց մի հատ վատ բան կա, չեմ ուզում ասեմ, չէ, չեմ ասի»:
Նշենք, որ սա առաջացրեց նաև ՀՀԿ-ական պատգամավորների ժպիտը, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պատգամավորն ելույթն ավարտեց դրական նոտայով և երկու րոպե շուտ: