Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը՝ Facebook-ը, այսօր տոնում է իր ծննդյան տասներորդ տարին:
10 տարի առաջ այս օրը Հարվարդի համալսարանի ուսանող՝ Մարկ Ցուկերբերգը և նրա հանրակացարանի հարևանները ստեղծեցին սոցիալական ցանցը: 2006թ-ից Facebook սոցալական ցանցը բաց է այն բոլոր մարդկանց համար` ում 13 տարին լրացել է և ով ունի էլ-փոստի հասցե: Այսօր Facebook-ը ունի շուրջ 1 միլիարդ օգտատեր: