«Վաղը նախագահական ինքնաթիռը կուղևորվի դեպի Սոչի՝ համատեղելով անհամատեղելին. Գագիկ Ծառուկյանը կնստի ոչ միայն Սերժ Սարգսյանի կողքին, այլև սպորտի նախարար Յուրի Վարդանյանի։ Յուրի Վարդանյանի «ջրերը» նույն առվով չեն հոսում ոչ միայն Ծառուկյանի, այլև բռնցքամարտի ազգային հավաքականի նոր մարզչի հետ։ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Աժ պատգամավոր Արթուր Գևորգյանը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին։

Ըստ մեր տեղեկությունների՝ Յու. Վարդանյանն առաջարկել է չնշանակել նրան, այլապես ինքը չի ֆինանսավորի հավաքականին։

Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը՝ փորձեցինք ճշտել նախորդ օրը։ Յուրի Վարդանյանի հեռախոսին պատասխանեց գործավարը, խոստացավ ճշտել, հետ զանգել, ինչն էլ երկու օր շարունակ չարեց։ Ճի՞շտ է, որ Ձեր հարաբերությունները 70-ականների մյուս լեգենդ Յու. Վարդանյանի հետ բանի նման չեն՝ հարցրինք Դավիթ Թորոսյանին։ «Մենք իրար հետ խնդիրներ չունենք»,– խուսանավեց Թորոսյանը։ Ասում են՝ նա փողը չի փոխանցելու։ «Չէ, որևէ խնդիր չի եղել.,.»,– հերքեց ու չցանկացավ շարունակել։ Ի դեպ, Դավիթ Թորոսյանը, ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանի համակուրսեցին է՝ 70-ա– կանների բանասիրական ֆակուլտետի։ Փաստորեն, բանասիրականը ոչ միայն նախագահներ, այլև բռնցքամարտիկներ է տվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։