Հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը գիշերը ժամանել է Մոսկվա: Սա նրա առաջին այցն է Ռուսաստանի Դաշնություն: Դերասանը Մոսկվա է բերել քրեական կատակերգություն՝ Դեվիթ Ռասելիի՝ «Խաբեություն ամերիկյան ձևով» ֆիլմը, որը առաջադրված է «Օսկար» - ի 10 անվանակարգերում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ինչպես հայտնել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին միջոցառման կազմակերպիչները, դերասանը Մոսկվա է ժամանել մասնավոր ինքնաթիռով՝ երկու գործակալների ուղեկցությամբ, անձնական խոհարարի և մարզչի հետ: Եվ դա պատահական չէ, քանի որ դերասանը պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանուներին, իսկ դրա համար նա պետք է գտնվի լավ մարզավիճակում: Այդ իսկ պատճառով, նա նույնիսկ պետք է զոհաբերի իր այցելությունները, որ պետք է կատարեր Մոսկվայի տեսարժան վայրերով: