Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը դիմում է ներկայացրել պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները վայր դնելու մասին:
Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Եթե երեք օրում պատգամավորը հետ չվերցնի իր դիմումը, նրա դիմումը կընդունվի»,- նշեց նա: