Այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հարց ուղղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որից հետո պատգամավորի և Նազարյանի միջև սկսվեց փորքիկ երկխոսություն: Երկխոսությունը հարց ու պատասխանի տեսքով ներկայացնում ենք ստորև:
Բագրատյան- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյա՞կ է՝ կառավարությունը ներկայում գազի դիմաց պարտքեր կուտակո՞ւմ է:
Նազարյան- Կարող եմ վստահաբար ասել, որ իմ ունեցած ինֆորմացիայով՝ նման երևույթ չունենք, որ կարող են պարտքեր կուտակվել:
Բագրատյան- Որքա՞ն է Գազպորմ Արմենիա ընկերության տնօրենների խորհրդի աշխատավարձը:
Նազարյան- Գազի ոլորտի միջին աշխատավարձ է սահմանված 227 հազար դրամը, իսկ տնօրենների աշխատավարձերի մասին տեղեկություն հանձնաժողովը չունի:
Բագրատյան- Ընկերության ներկայացուցչական ծախսերը նեռրառվե՞լ են հանձնաժողով ներկայացված գազի գնի թանկացման հայտի մեջ:
Նազարյանը- Ներկայացուցչական ծախսերը հայտի մեջ եղել են 120 մլն դրամ, մենք հաստատել ենք 18 մլն դրամ ընդամենը:
Բագրատյան- Ծաղկաձորում որևէ առանձնատուն մտնո՞ւմ է գազի ինքնարժեքի մեջ:
Նազարյան - Սակագների վերանայման ժամանակ հաշվի են առնում այն ծախսերը, որոնք լիցենզավորված գործունեությանն են վերաբերում: Ծաղկաձորի ամբողջ գործունությունը սակագնի վրա որևէ ադեցություն չի կարող ունենալ, մենք դա հաշվի չենք առնում: