ԱԺ այսօրվա նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Հանրային ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջեց գազի գնի գոյացման վերաբերյալ փաստաթղթային տվյալներ:

Նշենք, որ Նազարյանը դժգոհեց, թե ես ի՞նչ իմանամ, թե ինչ տվյալներ եք իրենից ուզելու:

«ԱԺ նիստերի դահլիճի չափով արխիվ կա հո չեմ բերի հետս», - նշեց նա:

Նազարյանը նաև հարցրեց, թե ինչո՞ւ չեն ուզում գնալ իր մոտ, նստել, քննարկել, հարցերի պատասխանները պարզել։

«Մի անգամ դուք ինձ մոտ եկեք, ես 10 անգամ կգամ, ես ամբիցիա չունեմ: Ամեն ինչ տեսել եմ, հիմա էլ մայրամուտի մեջ եմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում, տարիքս առած մարդ եմ»,– անկեղծացավ Նազարյանը։

Նշենք, որ այստեղ միջամտեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչին ի պատասխան Նազարյանն արձագանքեց.

«Ներողություն, էլ չեմ անի»: