Այն պայմանագիրը, որ ունի կառավարությունը «Viola» ընկերության հետ, նախատեսում է ջրի սակագնի վերանայում ամեն տարի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նշելով, որ մինչև փետրվարի 28-ը պետք է հայտ ներկայացվի հանձնաժողով` սակագնի վերանայման հարցով:
«Հիմա մենք սպասում ենք այդ հայտին»,- նշեց նա, հիշեցնելով, որ ըստ պայմանագրի սակագինը վերանայվում է չորս դեպքում` սպառման ծավալների փոփոխության, դրամ/եվրո փոխհարաբերության, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության և սղաճի դեպքում:
Բանախոսը հիշեցրեց, որ անցած տարի, երբ հաստատվեց ջրի սակագինը, էլեկտրաէներգիայի սակագինը դեռ փոփոխված չէր, ինչը ենթադրում է, որ փոփոխություն ջրի սակագնում սպասելի է.
«Ես կարծում եմ, որ փոփոխությունը չնչին կլինի` 2-3 դրամի: Բայց քանի հայտը ներկայացված չէ, կոնկրետ թիվ հնչեցնել չեմ կարող» ,- նշեց նա:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					