52-ամյա Ուելսի բնակչուհի Ֆրեն Ատկինսոնը 416 ժամ է վատնել՝ մարմինն ամբողջությամբ դաջվածքներով պատելու համար, որը նա երբեք չի կարող տեսնել կուրության պատճառով:

Այս մասի հայտնում է DailyMail-ը: Ինչպես հաղորդում է կայքը Ֆրենը տառապում է ժառանգական կուրությամբ` «պիգմենտային ռետինիտով», ինչի հետևանքով նա երիտասարդ տարիքից սկսել է կորցնել տեսողությունը,: Նա իր առաջին դաջվածքն արել է 25 տարի առաջ, իսկ երեք տարի առաջ, մի օր արթնացել է և որոշել, որ ամբողջ մարմինը պետք է պատի դաջվածքներով: Նրա ամուսինը երեք տարի շարունակ նրան է նկարագրում այն բոլոր դաջվածքները, որոնք նա արել է: Ֆրենը նաև ցանկանում է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամեաշատ դաջվածքներ ունեցող կինը Ուելսում: