Յուրաքանչյուր պետության համար կարևորագույն և ռազմաքաղաքական նշանակություն ունեցող խորհրդանիշը, միանշանակ, իր դրոշն է: Զավեշտ է այն փաստը, որ Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի Ադրբեջանի մասնակիցները իրենց հարազատ երկրի դրոշը հակառակ են բարձրացրել: Սոցիալական ցանցերը ողողված են այդ նկարներով:
Ավելին, օրերս Շիրվան քաղաքում նկարահանված կադրեր կան, որտեղ Ադրբեջանի դրոշի ընդամենը կեսն է ծածանվում (դրոշը պատռված էր):
Եթե պետական կառավարման մարմինների և խոշոր մասշտաբի միջոցառումների ներկայացուցիչների կողմից նման անտարբերություն կամ անուշադրություն կարող է ցուցաբերվել պետական դրոշի նկատմամբ, ապա մեզ` «հարևաններիս», մնում է քմծիծաղով նշել, որ պատերազմում ցանկացած հաղթանակ ամրագրվում է բարձր ծածանվող դրոշով:
Դավիթ Սոֆիյան