«Ժամանակ» թերթը գրում է. «Արդյոք Երկրապահ կամավորականների միության նախագահ եւ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին չի մտահոգում այն հանգամանքը, որ իր ղեկավարած կառույցից բացի ազատամարտիկների մեկ այլ միավորում էլ է ստեղծվում։

Չի՞ մտահոգվում Մ. Գրիգորյանը, որ ազատամարտիկների նոր համախմբում է ստեղծվում, եւ այն կարող է հակադրվել ԵԿՄ-ին կամ ԵԿՄ-ի մրցակիցը լինել։ «Չէ, ինչի պիտի ըլնի, ինչքան հայ լավ զինվորներ լինեն, մարդիկ լինեն, այնքան էլ լավ է։ Չի լինի մրցակից»,- պատասխանեց նա։

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ԵԿՄ բազմաթիվ անդամներ դժգոհություններ ունեն կառույցից եւ հատկապես Մ. Գրիգորյանից, որ նա իրենց համախմբումն օգտագործելով՝ անընդհատ պաշտոններ է ստանում, բիզնեսներ է վերահսկում, ապահով է, մինչդեռ իրենցից շատերը օրվա հացի խնդիր ունեն։ Եվ այս առումով տեղեկություններ կան, որ նրանցից ոմանք կարող են դուրս գալ ԵԿՄ-ից եւ միանալ Սասուն Միքայելյանի նախաձեռնած միավորմանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում