Փետրվարի 7-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումը կանցկացնի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը՝ հղում անելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և դաշռային օգնականներ Խրիստո Ծրիստովը և Եվգենի Շարովը:

Հակառակ կողմից Ֆիզուլի-Հորադիզ ավտոճանապարհի ուղղությամբ ընկած հատվածում սիտարկում կանցկացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժիրի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը: