Այսօր ԱԺ-ում անձամբ իր և խմբակցության անունից ծավալուն ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ով անդրադարձավ էլեկտրաէներգիայի և գազի սակագներին: Պատգամավորը նախ նշեց, որ գոհ է Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթից, քանի որ այն տրամաբանական էր, սակայն, միաժամանակ կան բաներ, որոնց հետ ընդդիմադիր պատգամավորը համաձայն չէ:


«Եկեք չափազանց զգույշ արտահայտվենք, եթե միջազգային թվերն ենք համեմատում: Երեկ դուք այլ թվեր արտահայտեցիք: Անդրադառնանք Դանիային: Այնտեղ կա սուբսիդիա խաչաձև, իսկ Ուկրաինան գազը ստանում էր 440 դոլարով, նրան հերիքում է 20 դոլար ավելացնել և այն հասցնել ամբողջ Ուկրաինայով մեկ», - նշեց նա, հավելլեով, որ կարծում է, թե հիմա Հայաստանում կրկին պարտք է կուտակվում և մեկ տարի հետո կրկին կհայտարարվի այդ մասին:


«Դուք ձեր խոշոր տղերքին ժողովրդի հաշվին էժան գազ եք տալիս», - հայտարարեց նա:
Պատգամավորի խոսքերով, իրենք պատերազմի տարիներին կարողանում էլեկտրաէներգիա ապահովել, իսկ հիմա Բագրատյանը վստահ չէ, որ եթե պատերազմ լինի, անխափան էլեկտրաէներգիա կունենանք:


Նա նշեց, թե Ռուսաստանը հայտարարում է, որ դա ներքին գին է:
«Որտե՞ղա Ռուսաստանի ներքին գինը, եթե հիմա չորս անգամ ավել է», - նշեց նա, հավելելով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի կողքին կանգնած ոչինչ չասեց:


«Ինչու Հայաստանի նախագահը Պուտինի կողքը կանգնած համարձակություն չունեցավ կանգնել ասել, որ դա այդպես չէ: Քծնել պետք չէ: Մենք էլ ենք Ռուսաստանի հետ աշխատել, բայց տենց խնդիր չի եղել, դուք այսպես ավելի եք վատացնում հայ-ռուսական հարաբերությունների վիճակը», - նշեց նա:


Ելույթի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց ավելի կոռեկտ լինել, հարգել իրարն կարծիքնրը և չօգտագործել քծնել և այլ բառեր:
«Հարգում եմ ձեր ավանդը մեր պետության կայացման մեջ, սակայն պետք չէ անցնել կոռեկտության սահմանները: Եթե այս գազային պայմանագիրը չլինել, ապա գազը կարող էր նույնիսկ 300 կամ 400 դրամ լինել սահմանները», - հայտարարեց Շարմազանովը: