ITAR-TASS-ը հայտնում է, որ Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները և այժմ մոտ 3000 ցուցարարներ մոտենում են խորհրադարանի շենքին:
Ակցիայի մասնակիցներից շատերը զինված են փայտերով, մահակներով, բահերով:
Ինչպես նշվում է, ցուցարաների առջևից մի բեռնատար մեքենա է ընթանում` ռադիոալիքային սարքավորումներով զինված, որի միջոցով ցուցարարները հայտնում են իրենց պահանջները: Ակցիային նաև մասնակցում են ընդդիմադիր կուսակցությունների մի շարք պատգամավորներ:
Ավելի վաղ ակցիայի կազմակեպիչները հայտնել էին` Ուկրաինայի Սահմանադրությունը փոխելու իրենց պահանջի մասին: