«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ի պատասխան ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի՝ խորհրդարանում հայտարարել է, որ առաջիկայում ԱԺ-ում կստեղծեն հայ-ռուսական գազային հայտնի համաձայնագիրը քննարկելու հնարավորություն։

Իսկ ի՞նչ է նշանակում գազային համաձայնագրի քննարկումներ։ Դատելով այդ համաձայնագրի վավերացման գործընթացից, որ տեղի ունեցավ խորհրդարանում, դա նշանակում է կառավարության դատափետում։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի համար խորհրդարանում անակնկալ է պատրաստում՝ քաղաքական ուժերին հրավիրելով կառավարության խարազանման ակտի։

Ընդ որում՝ հետաքրքրական է, որ Հովիկ Աբրահամյանը գազային համաձայնագիրը խորհրդարանական շրջանակներում քննարկելու մասին հայտարարում է այն շրջանում, երբ մոտենում է նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներն ամփոփելու եւ կառավարության աշխատանքը գնահատելու ժամանակը, ինչպես Սերժ Սարգսյանն էր նախանշել՝ փետրվար-մարտը։ Այսպիսով, ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանը կառավարության դիմաց այդ ընթացքում փորձում է բացել երկրորդ ճակատը՝ վարչապետի պաշտոնանկության հարցում այս անգամ հաջողելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում