«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անգամ ՀՀԿ-ում չկա միասնական կարծիք: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԺ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորներից մի քանիսը`Սամվել Ֆարմանյանը, Լեւոն Մարտիրոսյանն ու Նաիրա Կարապետյանը, դեռ նախորդ տարի խմբակցության նիստերում դեմ են արտահայտվել պարտադիր բաղադրիչին: Սակայն, նույն աղբյուրների համաձայն, երիտասարդներին կտրուկ լռեցրել են` ասելով, որ դա քաղաքական որոշում է, որը ենթակա է ոչ թե քննարկման, այլ կատարման:

Պատահական չէ, որ նախօրեին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լեւոն Մարտիրոսյանը քննադատաբար խոսեց այդ համակարգի մասին: Լ. Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց որեւէ արգելք չի եղել. «Ես «կողմ» եմ քվեարկել, բայց իմ վերապահումներն արել եմ ՀՀ կառավարությանը, որովհետեւ այս բարեփոխման հետ կապված PR-ը կատարվում է, մեղմ ասած, վատ, եթե չասեմ՝ շատ վատ»: Այնուհետեւ պատգամավորը դժգոհելով տեղեկացրեց, որ իր աշխատավարձից «պահում» է եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում