«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը հավակնում է ԱԺ ամենաբարդ՝ պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին: Մինչդեռ նա ուժայիններից առնչվել է միայն Ներսիկ Նազարյանի հետ, այն էլ միայն խնամիական կապով. Նազարյանի դուստրը Մանուկյանի որդու ընտրյալն է: Հետագայում էլ վերջինիս ավտոմեքենայի մեջ զենք էին հայտնաբերել:
Բա հիմա ո՞նց է լինելու՝ հարցրինք պրն Աբրահամյանին: «Նորմալ է լինելու»: Ասում են` Ձեր որդին հաճախ է զորավարին ներկայանում: «Ում ներկայանո՞ւմ»: Վովա Գասպարյանին: «Չկա նման բան, խոր ապատեղեկատվություն է. իր մոտ երբեք որեւէ զենք չեն հայտնաբերել, ինքն էլ որեւէ տեղ չի ներկայանում»:
Ասում են` այս պաշտոնը վարձքն է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին օգնելու, ինչպես նաեւ Ձեր «մույս» որդուն աշխատանքի տեսչության պետի պաշտոնից ազատելու դիմաց: «Իի՜ի՜... լա՛վ, էլի»: Պատրաստ եք, փաստորեն, պաշտոնը ստանձնել: «Եթե քննարկում լինի, առաջարկ լինի` ինչո՞ւ ոչ»»: