Մինչ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում կհաստատեին, որ ՀՀԿ ցուցակը ղեկավարելու է Տարոն Մարգարյանը, քննարկվել է նաեւ ընտրություններին մասնակցության ձեւաչափը. կոալիցիայո՞վ, թե՞ առանձին:
Բանն այն է, որ ՀՀԿ-ում չեն բացառել, որ ընդդիմությունը նույնպես մասնակցություն կունենա այդ ընտրություններին, այդ իսկ պատճառով ոմանք առաջարկել են միասնական ցուցակով մասնակցել, սպասել, թե ինչ որոշում է կայացնելու ԲՀԿ-ն: Որոշումն ի վերջո կայացվել է առանձին մասնակցելու օգտին: Ի դեպ, ինչպես տեղեկացնում են խորհրդարանական մեր աղբյուրները, մինչ տեղի կունենար ՀՀԿ ԳՄ նիստը, Գագիկ Բեգլարյանը ժամը չորսի սահմաններում այցելել է խորհրդարան` Հովիկ Աբրահամյանին, եւ մի քանի ժամ փակված՝ նրանք ինչ-որ հարց են քննարկել,-գրում է «Հրապարակ» թերթը:


