Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ Ժառանգության նախկին ղեկավար Զարուհի Փոստանջյանն ուսանելու նպատակով գտնվում է ԱՄՆ-ում, նա նիստերից բացակայելու է հինգ ամսով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հիմնվելով ԱԺ-կանոնակարգ օրենքի վրա կարող է զրկել պատգամավորուհուն մանդատից:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, լրագրողները ԱԺ Ժառանգության ներկայիս ղեկավար Ռուբեն Հակոբյանից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք ելնելով այդ հանգամանքից, Փոստանջյանը վտանգի տակ է:
«Զարուհի Փոստանջյանն այն մարդը չի, որ վտանգի տակ լինի: Այսպիսի նախադեպեր եղել են, որ ԱԺ պատգամավորները գնացել են ուսման նպատակով և հետո վերադարձել են: Այնպես, որ սպասենք Զարուհի Փոստանջյանի վերադարձին», - նշեց պատգամավորը: