Տվյալ իրավիճակում միակ տարբերակը իշխանություններին փոխելն է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Եթե նա չի կարողանում կուտակված հարցերը լուծել և քննարկել, ուրեմն միակ տարբերակը իշխանություններին փոխելն է», - նշեց նա, հավելելով, որ չի կարծում, թե կուտակված հարցերն իրենց արդյունքը չեն տալու:

«Կգա մի ժամանակ, երբ մեր ուզածը կկատարվի», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, դեռ կան մարդիկ, որոնք դեռ հավատում են այս իշխանությունններին, հույսեր են կապում նրանց հետ:
«Պետք է դա էլ քչացվի, որ իշխանափոխությունը դառնա իրական: Այս օրակարգը կա, մենք դրանից չենք հրաժարվել և չենք էլ հրաժարվելու: Մենք ունենք իշխանափոխության մեր օրինակն ու մոդելը», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, այն բոլոր հարցերը, որոնք կուտակվում և լուծում չեն ստանում, բացասական են ազդում հենց իշխանությունների վրա: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դա մարտավարություն է, պատգամավորը պատասխանեց. «Ինչու ոչ, սա մի մարտավարություն է, որը վաղ թե ուշ արդյունք է տալու: Ես վստահ եմ, որ այն արդյունք կտա»: