Որոտան կասկադի վերաբերյալ կառավարությունը՝ հանձինս Հրայր Թովմասյանի, փորձել է ներկայացնել իրավական հիմնավորումներ, որը իրավաբանության հետ որևէ կապ չունի: Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Հարց ու պատասխանի ֆորմատը թույլ չի տալիս մեկնաբանել դա, սակայն այս ասուլիսային ֆորմատը հնարավորություըն կտա ապացուցել, որ Հրայր Թովմասյանի ասածը կապ չունի իրավաբանության հետ», - նշեց նա և որպես ապացույց բերեց երեք օրինակներ:

«Առաջին՝ հարց ու պատասխանի ժամանակ նա հայտարարեց, որ կառավարությունն է տնօրինում օգտագործման իրավունքը: Նախարար-իրավաբանը չգիտի, որ դա պատկանում է սեփականատիրոջը, որը կառավարությունը չէ, այլ պետությունն է, իսկ կառավարությունը միայն կառավարում է, ոչ թե տնօրինում», - նշեց նա, հավելելով, որ այս գիտելիքներն իրավաբանության ֆաուլտետի ուսանողները ստանում են երրորդ կուրսում, և ակնհայտ է , որ նախարարն այդ դասը բաց է թողել:

«Երկրորդ՝ նախարարը նշեց, որ իրենք ոչինչ չեն վաճառել, հղում անելով կորպորատիվ իրավունքին, նշելով, որ ես չեմ ուսումնասիրել դա, սակայն իր տարբերություն նախարարի, ով Հայաստանում է սովորել, ես այդ օրենքհը ուսումնասիրել եմ Նյու-Յորքում: Այնպես որ իմ խոսքն ուղղում եմ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբան-նախարարին», - նշեց նա, հավելելով նաև, որ առանց կառավարության որոշման ոչինչ հնարավոր չէ և Թովմասյանն ուղղակիորեն ստում է վկայակոչելով այս օրենքը:

Եվ վերջապես պատգամավորը վկայակոչեց նաև երրորդ ապացույցը, «Անգամ եթե ընդունվել է գաղտնի որոշում, այն խախտում է մի շարք հոդվածներ, ըստ որի ցանկացած պետական գույք ենթակա է մասնավորեցման ԱԺ-ի որոշումից հետո: Եթե Թովմասյանը սա պետական գույք չի համարում, ուրեմն նա հնարել է հանճարեղ մի ձև, որը թույլ է տալիս շրջանցել ԱԺ-ին և օրենքը», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, նա վարվում է այնպես ինչպես կվարվեր մի սովորական ժուլիկ, ով զբաղվում է խաբեությամբ:

«Եթե դա աներ մի խարդախ, դա նորմալ կլիներ, սակայն եթե դա անում է նախարարը, այն ցույց է տալիս պետության ներկայիս վիճակը», - եզրափակեց պատգամավորը: