Կիևի կենտրոնում մեկ օրվա մեջ աշխատել է երկու պայթուցիկ սարք: Այս մասին հատնում է interfax.ru-ն:Առաջին դեպքը տեղի է ունեցել Անկախության հրապարակում ժամը 9:00-ի սահմաններում , իսկ պայթուցիկ պարունակող սարքը դրված է եղել մի փաթեթի մեջ, որի վրա գրված է եղել <<դեղահաբեր >>:
Երկրորդ պայթուցիկ սարքը աշխատել է Արհմիությունների տանը՝ ավելի ուշ: Ընդհանուր առմամբ, երկու մարդ է տուժել: Դեռևս պարզ չէ, թե ինչպես են պայթուցիկները հայտնվել Մայդանում, սակայն ըստ ընդդիմադիր ակտիվիստ Անատոլի Վեդմիդի , այս հարցը այժմ հետաքնվում է:
Ըստ ընդդիմության, առաջին ռումբը՝ պիտակավորված որպես << դեղամիջոց >>, պայթել է այն ժամանակ, երբ այն բացել են: Որպես հետևանք, ակտիվիստներից մեկը վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել կեսօրին մոտ Արհմիությունների տան հինգերորդ հարկում:Մի հոգի էլ վիրավորվել է այս պայթյունի ժամանակ: Ինպես նշվում է նյութում ակտիվիստները թույլ չեն տալիս ոստիկանությանը մոտենալ շենքին: