Այսօր կայացած ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինչ կմնա հանրապետական կուսակցությունից, եթե ժողովուրդը դուրս գա փողոց: Սզբում Գալուստ Սահակյանը չհասկացավ հարցի էությունը: Հետագա երկխոսությունը՝ ստորև:

Սահակյան- Ի՞նչ կլինի:

Լրագրող, Ո՞ր մասը կմնա:

Սահակյան, Այսինքն՝ հագուստի՞:

Լրագրող- Կապ չունի:

Սահակյան- Որը կմնա, թե ինչ կլինի՞: Ամաչում եմ ասեմ, գեշ հարց էր:

Հիշեցնենք, որ նույն հարցին պատասխանել էին նաև ՀԱԿ և ԲՀԿ ներկայացուցիչները: