Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը (Իսոն) երեկ կալանավորվել է: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը: 

Հիշեցնենք, որ նախօրեին ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով «Դուքենդո» ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով: