«ՀՀԿ ԳՄ-ի հաջորդ օրը, Սերժ Սարգսյանին օլիմպիադա ճանապարհելուց հետո, ի կատարումն ԳՄ դիրեկտիվների, որը գերակա շահ է հռչակել թիմի միասնականությունը, Աժ քառօրյայից վայրկյաններ անց՝ ժամը 18:30-ին, ի ապացույցն համերաշխության. Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի հետ ձեռ ձեռի կամ ուս ուսի տված՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում են հավաքել Հանրապետական «սերուցքին»՝ նախարարների, պատգամավորների, ընդհուպ «ընդդիմադիր» հարցեր տվող ՄԻԱԿ-ի անդամ Լևոն Մարտիրոսյանին, և լիկբեզ են անցկացրել։
Հիմնական թեման եղել է կուտակային կենսաթոշակի «հմայքներն ու թշվառությունը»։ Լիկբեզի մասնակիցները մտածել են, որ կբարձրացվի նաև գազի խնդրով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, ինչի մասին նույև օրը խորհրդարանում խոսել էր Հ. Աբրահամյանը, սակայն ՀՀԿ-ն հավաքված է եղել հիմնականում կուտակայինի հաշվով։ Նիստը բավական երկար է տևել, երկու ժամ՝ բուռն և «կրքոտ»։
Սակայն նիստի ավարտից հետո մասնակիցները խուսափում էին մանրամասներ հաղորդել, նրանց զգուշացվել է, որ արտահոսքեր «չկազմակերպեն» քննարկման «նրբությունների» մասով։ Միայն արձանագրում էին, որ կուտակայինը շատ «ուժեղ» բարեփոխում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։