Լրատվամիջոցներն անդրադարձել են նաև Օլիմպիական խաղերի բացման արարողության կիքսերին: Ինչպես հայտնել է Օլիմպիական խաղերի բացման արարողության գլխավոր սցենարիստ և պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը, երբ կազմակերպիչները նկատել են օլիմպիական 5 օղակներից մեկի չվառվելը, անմիջապես եթեր են հեռարձակել փորձերի այն հատվածը, որտեղ 5 օղակներն էլ վառվում են:
Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի ֆոտոներ, որտեղ երևում են այն կիքսերը, որոնք եղել են միջոցառման ժամանակ: Դրանք հարպարակել է sports.ru–ն:

Ավստրալիայի պատվիրակության անդամներից մեկը նկարում է իրենց մասնակցի անհաջող սայթաքումը:

Ահա այս պատկերում ակնհայտ երևում է, որ ուղիղ եթերի ժամանակ տեղադրել են փորձերին նկարահանված տարբերակը: Ինչպես տեսնում եք մարզադաշտը գրեթե դատարկ է:


Չնայած Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության մեծ ջանքերի, օլիմպիական օղակների իրական լուսանկարները մի քանի րոպեում հայտնվեցին ամբողջ աշխարհի կայքերում:


