Երեկ երեկոյան «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել:

Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Մահացած դատապարտյալը 52-ամյա Պարգև Կակոյանն է:

Վերջինս դատապարտվել է 2008թ. 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 –րդ հոդվածի 1-ին մասով: