Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝ մարտի 11-ից մինչեւ մարտի 25-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 16-ին, 17-ին, 23-ին եւ 24-ին, իրազեկման համաձայն, հավաքները կկայանան ժամը 15:00-ից 19:00, իսկ մնացած օրերին՝ ժամը 16:00-ից 19:00:
Նշենք, ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները՝մարտի 2-ից մինչեւ մարտի 10-ը ներառյալ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։ Մարտի 3-ին, 8-ին, 9-ին եւ 10-ին հավաքները կկայանան ժամը 15:00-ից 19:00, իսկ մարտի 4-ին, 5-ին, 6-ին եւ 7-ին՝ ժամը 16:00-ից 19:00: