ITAR-TASS-գրում է. Ավստրալիայում 28 - ամյա մի տղամարդ է սպանվել շնաձկան հարձակման արդյունքում: Միջադեպը տեղի է ունեցել Ադելադեից ոչ հեռու լողափում: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ - ները:

Ըստ ականատեսների, մեծ շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա, երբ նա ստորջրյա որս անելիս է եղել :Ոստիկանությունը անհապաղ փակել է մի քանի մոտակա լողափեր և այժմ փորձում է գտնել հանգուցյալի մնացորդները: