ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս Հաշվապահական հաշվառման մասին օրենքը քննարկելիս ֆինանսների նախարար Դ.Սարգսյանին հարց տվեցի. կառավարության ներսում քավոր-սանիկական հարաբերություններ կա՞ն։

Ասաց, մի վիավորեք, ասաց մոնիտորինգ չեմ արել։ Հետո երևի հասկացել է, որ համը դուրս է գալիս և փետրվարի 8-ին կայքերից մեկին տված հարցազրույցում ասում է, որ իրենք երբեք էլ չեն թաքցրել որ վարչապետ Տ.Սարգսյանի հետ քավոր-սանիկ են։ Սա իհարկե նորություն է հանրության համար։ Ի՞նչի շուտ չէիր խոստովանում։ Վարչապետը պարզվում է սրա համար է նախկին ֆինանսների նախարարին ազատել տվել։ Ռեկորդների երկիր Հայաստան։

ֆինանսների նախարարը վարչապետի քավոր։ Վարչապետը ԿԲ-ում ու կառավարությունում իր բարեկամների համար պաշտոններ է մոգոնում։ Մնում է ինչպես հայտնի ֆիլմում հարցնել. ո՞րտեղ են հանրապետության փողերը։»