Մեքսիկայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Տիրսո Մարտինես Սանչեսին՝ ենթադրյալ նարկոբարոնի, ում փնտրում էին ԱՄՆ-ի իշխանությունները: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Սանչեսին ձերբակալել են մեքսիկական Գուանախատո նահանգում՝ առանց կրակոցների. հաղորդում է Reuters-ը: Դեռ չի հաղորդվում, արդյոք ԱՄՆ Պետդեպարտամենտը կվճարի խոստացված 5 միլիոն դոլարը, ովքեր տեղեկություն կհայտնեին կասակածյալի վայրի գտնվելու մասին:

ԱՄՆ իշխանությունները Սանչեսին կասկածում են 2000-2003թ.-ին ԱՄՆ 76 տոննա կոկաին ներմուծելու կազմակերպման մեջ: Նա նաև մեղադրվում է տարբեր հանցավոր խմբերի հետ կապված լինելու մեջ: