Գերմանական Ruhrnachrichten.de կայքն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ՝ Բրեմենի «Վերդերի» հետ հանդիպման ժամանակ ցուցադրած խաղին։ 

«Վերդերի» հետ հանդիպումը հիշեցնում էր կիսապաշտպանի նախորդ խաղերը, քանի որ առաջին խաղակեսի սկզբնամասում նա բաց թողեց իր գոլային հնարավորությունը։ Սակայն դրանից հետո Մխիթարյանը կրկին հնարավորություն ստացավ եւ օգտագործեց այն՝ դառնալով դուբլի հեղինակ։

«Մխիթարյանը պետք է շարունակի նույն ոգով, սակայն գիտենք, թե ինչի է նա ունակ։ Տեսնում ենք դա յուրաքանչյուր մարզման ժամանակ»,- խաղից հետո ասել է Յուրգեն Կլոպը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունցիների կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ երկու գոլի հեղինակ, իսկ «Բորուսիան» հաղթեց 5։1 հաշվով։